Արվեստը։ Տպագիր գրքի ի հայտ գալուն պես զգալի նվա զում է նկարազարդ ձեռագրերի պահանջարկը: Բայցևայնպես այս շրջանից մեզ հայտնի են մի շարք ինքնատիպ ծաղկողներ: Նրանցից մեկն էր Հակոբ Ջուղայեցին, որի նկարազարդումները տարբերվում են ուրույն գեղարվեստական ոճով և գունապնակով, ինչպես նաև հարուստ պատկերաշարով: Ուշ միջնադարյան սրբանկարները հաստոցային գործեր էին, արվում էին նաև կտավի վրա և դրվում էին եկեղեցու խորա նում: Սրբանկարներում արդեն նկատելի է արվեստի աշխարհիկացման գործընթացը՝ պայմանավորված եվրոպական արվեստի ազդեցությամբ:
XVII դ. հայ գեղանկարչության խոշոր վարպետներից էր Նաղաշ Հովնաթանը, որը հայտնի էր նաև որպես բանաս տեղծ: Նա հիմնադիրն էր Հովնաթանյան նկարիչների գերդաստանի, որի մի քանի սերունդները մեծ դեր են ունեցել հայ արվեստի անցումային շրջանում: Ընտանիքի երեք սերնդի ներկայացուցիչների վրձնին են պատկանում Էջմիածնի Մայր տաճարի նկարազարդումները:
Գեղանկարչության աշխարհիկացման ամենավառ դրսևորումն էր դիմանկարը: Անհատական և պատմական դիմանկարի հռչակավոր վարպետ էր Հակոբ Հովնաթանյանը (1692-1757), որի ստեղծագործությունները բացեցին հայ ռեալիստական արվեստի պատմության նոր էջը:
XVI-XVII դդ. հայկական մշակույթի առաջատար ճյուղերից էին դեկորատիվ-կիրառական արվեստը, որը պայմանա վորված էր Հայաստանում և մանավանդ, հայկական գաղթօջախներում արհեստների զարգացման վերելքով։ Հայերը ճանաչված էին որպես հմուտ արհեստավորներ, իսկ նրանց արտադրանքը մեծ պահանջարկ ուներ տարբեր երկրնե րում։ Մեծ արժեք էին ներկայացնում ոսկյա և արծաթյա իրերըգոտիները, գլխազարդերը, ձեռագրերի կազմերը, եկեղեցական սպասքից՝ սկիհները և ձեռաց խաչերը: Տարածված էին մանյակագործությունը և ասեղնագործությունը: Թեմատիկ պատկերազար դումներով հատկապես աչքի էին ընկնում վարագույրները արտադրված ինչպես Հայաստանում, այնպես էլ գաղթավայրերում: Հայ արվեստի հետաքրքրական երևույթներից էր նաև գեղարվեստական հախճապակին:
Հայկական ժողովրդական արվեստի ավանդական ճյուղերից էին գորգագործությունը և կար պետագործությունը: Հայկական գորգերը մեծ պահանջարկ են ձեռք բերում Եվրոպայում։ Դրանք նույնիսկ պատկերվում են իտալացի և հոլանդացի նկարիչների կտավներում։ Գորգագործական
հայտնի կենտրոններն էին Արցախը, Սյունիքը, Լոռին, Շատախը: Կան առանձին գորգեր, որտեղ նշված է ստեղծման վայրը: Այդ նշումների շնորհիվ էլ առանձնացվել են Վան- Վասպուրականի, Վանանդի և Դերսիմի գորգագործական մեծ կենտրոնները: Տարբեր ժամանակներում գործվածքի ամենահայտնի առևտրական կենտրոնները եղել են Դվինում, Կարինում, Թիֆլիսում, Ալեքսանդրոպոլում, Երևանում, Ախալ ցխայում և Շուշիում։ Հայերը գորգագործությամբ աչքի էին ընկնում նաև հայկական գաղթօջախներում (Եգիպտոս, Լեհաստան, Պարսկաստան և այլն):
Հայ առաջին թատերախումբը կազմվել է Կոստանդնուպոլսում 1861 թ. Պետրոս Մաղաքյանի գլխավորությամբ, որին հաջորդել է 1868 թ. Հակոբ Վարդովյանի ստեղծած երկլեզու (հայե րեն և թուրքերեն) թատրոնը: Նույն 1868 թ. Տիգրան Չուխաճ յանի «Արշակ Բ» օպերայով սկզբնավորվում է հայ օպերան: Անգնահատելի է երգահան Կոմիտաս վարդապետի դերը. նա մոռացումից փրկել է ժողովրդական հարյուրավոր երգեր: Երաժշտության մեջ իրենց ներդրումն ունեն Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը և ուրիշներ:
Հայոց եկեղեցու դերը հայապահպանության և ազգային մշակույթի զարգացման ու պահպանման գործում: Մեծ էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դերը հայ ժողովրդի համախմբման գործում: Վերջինս իր թեմերի, ինչպես նաև Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի պատրիարքությունների միջոցով կարողանում էր համախմբել աշխարհի տարբեր վայրերում ապաստան գտած հայերին: Համատեղ գործել են նաև Սսի (Մեծի Տանն Կիլիկիո), Աղթամարի և Գանձասարի (Աղվանից) կաթողի կոսությունները: Հայոց եկեղեցին էր ապահովում հայկական գաղթավայրերի և Հայաստանի միջև կապը: Մայր Աթոռի կապերը գաղթավայրերի հետ արտահայտվում էր կրոնական ծիսակատարություններ կատարելու, ուխտագնացության, նվիրատվության (նվիրահավաքի) և այլ ձևերով: Մայր Աթո ռը մեծ դեր ուներ նաև գաղթօջախներում եկեղեցիներ հիմնելու, դպրոցներ բացելու ազգային ավանդույթները, լեզուն պահպանելու գործում։ Դպրոցաշինությունը զարգացման նոր փուլ մտավ 1441 թ. Ամենայն հայոց կաթողիկոսությունը Էջմիածին տեղափոխելուց հետո. նոր դպրոցներ բացվեցին Վաղարշապատում, Սյունիքում, Բաղեշում և այլուր: XVII դարի սկզբին Երուսաղեմի և Կ.Պոլսի հա յոց պատրիարքություններում պաշտոնավարած Մովսես վարդապետ Տաթևացին հաստատվում է Տաթևի վանքում և ձեռնամուխ լինում նոր դպրոցներ բացելուն, վանքեր ու եկեղեցիներ կառուցելուն ու վերակառուցելուն: Իսկ կաթողիկոս ընտրվելով Մովսես Գ Տաթևացին (1629-1632) վերանորո գում է Էջմիածնի վանքը, վեհարանը, կառուցում է Մայր տաճարի գմբեթը, շրջապարիսպը, Երևանի Ս. Զորավոր եկեղեցին և այլն:
XVIII դարի երկրորդ կեսին Սիմեոն Ա Երևանցի (1763-1780) կաթողիկոսը 1771 թ. Էջմիածնում հիմնադրում է տպարան, իսկ 1776թ.՝ թղթի գործարան: Կաթողիկոսը մեծ ուշադրություն է դարձնում Էջմիածնի վանական դպրոցին: Իսկ Ղուկաս Ա Կարնեցի (1780-1799) կաթողիկոսը խրախուսել է հայ գործիչների ազատագրական ձեռնարկումները:
Պետականության բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով հայոց եկեղեցու ունեցած դերը` XIX դարի վերջին քառորդին և XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունը և ցարական իշխանությունները իրականացնում էին եկեղեցու տնտեսական, հասարակական հզորությունը թուլացնելու քաղաքականություն: Այս բարդ ժամանակաշրջանում, երբ Ամենայն հայոց կաթողիկոս է դառնում Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (1866-1882), քայլեր են ձեռնարկվում, որպեսզի յուրաքանչյուր գյուղում բացվի դպրոց, ավելին՝ հրապարակվում են նաև ծխական դպրոցների առաջին ընդհանուր կանոնները: Հայաստանի արևմտյան հատվածում մեծ էր Կ.Պոլսի պատրիարքարանի դերը: Ներսես Վարժապետյան պատրիարքի օրոք այն ձեռնամուխ եղավ միասնական կրթական համակարգի, ազգային միջնակարգ դպրոցի ստեղծմանը:
XX դարի սկզբին Հայոց եկեղեցին պայքար է մղել ցարական իշխանության վարած հակահայ քաղաքականության դեմ՝ Մկրտիչ Ա Խրիմյանի գլխավորությամբ: Ազգային գույքը վերադարձվել է 1905 թ.։
Մխիթարյան միաբանության ավանդը հայ մշակույթում: Երիտասարդ վանական Մխիթարը (1676- 1749), ծնունդով Սեբաստիայից, երկար տարիներ ճամփոր դելով Հայաստանի վանքերով, խորապես գիտակցում է հայկական հոգևոր մշակույթի վերածնման անհրաժեշտութ յունը: 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնում է այդ գաղափարին ծառայող վանական միաբանություն: Միաբանությունը շուտով իր մշտական հանգրվանն է գտնում Վենետիկում (1717)՝ դառնալով ազգային լուսավորական և մշակութային հաստատություն, որը գործում է մինչ օրս և կոչվում է Մխիթարի անունով: Վանքում հիմնվում է մատենադարան: Հիմնադրման առաջին օրից Մխիթար Սեբաստացին և իր համախոհները սկսում են ակտիվ թարգմանական և հրատարակչական գոր ծունեություն, ինչպես նաև ձեռնամուխ են լինում «Բառգիրք հայկազեան լեզուի» հատորների ստեղծմանը (1749-1769): Այն դառնում է հիմնարար մի աղբյուր հայոց լեզվի ուսում նասիրության համար: Անգնահատելի է Մխիթարյանների ներդրումը հայագիտության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են` կրոնագիտությունը, պատմությունը, լեզվաբանությունը, բառարանագրությունը և գեղարվեստական գրականութունը, ինչպես նաև բնագիտությունը և պատմական աշխարհագրությունը: Հայկական համայնքներում, որ սփռված էին տարբեր երկրներում, վերջին երեք դարերում մխիթարյանները հիմնել են մոտ 40 վարժարաններ, որոնց դերը հայապահպանության և կրթության զարգացման համար անգնահատելի է: Միաբանությանն են պատկանում նաև մի քանի գիտական պարբերականներ, որոնց շարքում են միչև այսօր էլ լույս տեսնող «Բազմավէպ»–ը և «Հանդէս ամսօրեա»-ն:
1773 թ. Մխիթարյանները իրենց երկրորդ կենտրոնն են հիմնում Ավստրիական կայսրությունում, այսօրՎիեննայում։ Երկու միաբանությունները վերամիավորվեցին 2000 թ. պահպանելով իրենց սեփական կալվածքները Վենետիկում և Վիեննայում։
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպիսին էին հայկական մշակույթի ձեռքբերումները համաշխարհային մշակույթի համատեքստում:
19-րդ դարում հայկական մշակույթը զարգացավ և դարձավ համաշխարհային մշակույթի կարևոր մաս։ Զարգացավ գրականությունը՝ Խաչատուր Աբովյան-ի և Րաֆֆի-ի շնորհիվ, ինչպես նաև թատրոնը և երաժշտությունը, որտեղ մեծ ներդրում ունեցավ Կոմիտաս-ը։ Միաժամանակ զարգացավ կրթությունը և տպագրությունը, իսկ հայկական մշակույթը պահպանելով իր ինքնությունը՝ կապվեց համաշխարհային մշակույթի հետ։
2. Ինչպիսին էին Հայոց եկեղեցու և Մխիթարյան միաբանության ազդեցությունները, դերը` մշակույթի, հայագիտության, գիտության տարբեր ճյուղերի զարգացման գործում:
Հայոց եկեղեցին և Մխիթարյան միաբանություն կարևոր դեր ունեցան մշակույթի ու գիտության զարգացման մեջ։ Եկեղեցին պահպանեց ազգային ինքնությունը և զարգացրեց կրթությունը, իսկ Մխիթարյանները զարգացրին հայագիտությունը՝ տպագրելով գրքեր և կատարելով գիտական ուսումնասիրություններ։
3. Ինչպես էր կազմակերպվում կրթական գործը Հայաստանի երկու հատվածներում:
19-րդ դարում Արևելյան Հայաստանում կրթությունը կազմակերպվում էր ռուսական պետական համակարգով, իսկ Արևմտյան Հայաստանում՝ հիմնականում Հայոց եկեղեցու և ազգային համայնքների կողմից։ Երկու դեպքում էլ գործում էին հայկական դպրոցներ, որոնք նպաստում էին կրթության զարգացմանը։
4. Ինչպիսի նվաճումներ ունեցան հայերը XV-XIX դ. արվեստի, ճարտարապետության, գրականության ոլորտում:
XV–XIX դարերում հայերը զարգացրին ճարտարապետությունը՝ կառուցելով եկեղեցիներ ու վանքեր, արվեստը՝ հատկապես մանրանկարչությունը, և գրականությունը՝ ստեղծելով նոր ոճ ու զարգացնելով հայերենը։